Ելակ և թթվասերային կրեմ. արագ ռուլետ, որը թխել հարկավոր չէ
Բաղադրիչներ
1. Լավաշ – 1 հատ
2. Թթվասեր – 2 ճ/գ
3. Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
4. Ելակ – 0.3 կգ
Պատրաստման եղանակը
1. Ելակը լվանալ, չորացնել և կտրատել:
2. Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ:
3. Լավաշը երկու մասի բաժանել:
4. Լավաշի մի մասի վրա տարածել թթվասերային կրեմը և շարել ելակները:
5. Լավաշը ռուլետի նման փաթաթել: Թողնել 5 րոպե և մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը