Թրամփը գովազդել է իր մասին գրված նոր գիրքը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին խորհուրդ է տվել ընթերցել իր մասին նոր գիրքը, որը գրել են նրա ծանոթները։
«Հենց նոր լույս է տեսել նոր գիրք՝ «The Real Deal, My Decade Fighting Battles and Winning Wars With Trump»-ը («Գերազանց գործարք: Թրամփի հետ ճակատամարտերի ու հաղթանակների իմ տասը տարին»): Այն հիանալի է:
Գիրքը գրել են երկու մարդ, որոնք շատ խելացի են եւ ինձ լավ են ճանաչում՝ Ջորջ Սորիալը եւ Դեմիեն Բեյթսը, ի տարբերություն այն գրքերի, որտեղ հեղինակը պատկերացում իսկ չուներ՝ ով եմ ես»,-գրել է նա Twitter-ում: «Բավականություն ստացեք ընթերցումից»,-հավելել է Թրամփը:
Սորիալը Trump Organization-ում աշխատել Է ավելի քան տասը տարի եւ ընկերությունից հեռացել է 2017 թվականին, որպեսզի իրեն նվիրի այս գիրքը գրելու աշխատանքին: Բեյթսը լրագրող է եւ խմբագիր: ԱՄՆ-ում գիրքը վաճառքում հայտնվել է հունիսի 11-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: