
Արգենտինան և Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo

Արգենտինան եւ Բրազիլիան դիտարկում են միասնական արժույթի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Globo բրազիլական թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ համապատասխան պլաններն Արգենտինայի գործարար շրջանների հետ Բուենոս Այրես այցի ընթացքում կայացած հանդիպման ընթացքում ազդարարել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ երկրի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:
Ինչպես հայտնել է թերթը՝ վկայակոչելով ձեռնարկատիրական շրջանների աղբյուրներ, նման մակրոտնտեսական նախագիծ առաջարկվում էր նաեւ ավելի վաղ: Նրանց կարծիքով՝ այն երկու պետությունների քաղաքական դիրքերի մերձեցման բնական շարունակությունն է, որտեղ ավելի վաղ միաժամանակ իշխանության գլուխ էին ձախ քաղաքական ուժերը, որոնց ներկայում Արգենտինայում եւ Բրազիլիայում փոխարինել են աջերը:
Ապագա արժույթի աշխատանքային անվանումը՝ պեսո ռեալ, կազմվել է հարավամերիկյան հանրապետությունների ներկայիս դրամական միավորների անվանումներից (պեսոն Արգենտինայի արժույթն է, ռեալը՝ Բրազիլիայի): Այդ խնդրի շուրջ հետագա բանակցությունները, ինչպես սպասվում է կշարունակվեն գործարար միավորումների գծով փոխգործակցության մեխանիզմների շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: