Բաժիններ՝

Ցանցում հայտնվել է Բոբ Դիլանի մասին Սքորսեզեի ֆիլմի թրեյլերը

YouTube-ի Netflix պաշտոնական ալիքում հրապարակվել է երաժիշտ Բոբ Դիլանի համերգային շրջագայության վերաբերյալ Մարտին Սքորսեզեի նոր վավերագրական կինոնկարի թրեյլերը։

Բացառիկ հարցազրույցներ, համերգների եզակի արխիվային կադրեր, ավելի վաղ չհրապարակված երաժշտական նյութ. այս ամենը եւ բազմաթիվ այլ բաներ են տեղ գտել Մարտին Սքորսեզեի «Rolling Thunder Revue: A Bob Dylan Story By Martin Scorsese» ֆիլմում, հայտնել է Variety հանդեսը:

Rolling Thunder Revue համերգային շրջագայությունն անցկացվել Է 1975-1976 թվականներին: Դրան մասնակցել են այն տարիների ֆոլքի բազմաթիվ աստղեր:
Սպասվում է, որ ֆիլմում կլինեն ոչ միայն վավերագրական, այլեւ խաղային նկարահանումներ, ինչպես նաեւ Rolling Thunder Revue-ի գրեթե բոլոր մասնակիցների հարցազրույցները, որոնք ֆիլմի համար վերցրել է Բոբ Դիլանի պրոդյուսեր Ջեֆ Ռոզենը:

Սա Մարտին Սքորսեզեի երկրորդ աշխատանքն է ամերիկացի մեծ բանաստեղծի եւ երաժշտի մասին: Առաջին ֆիլմը, որը կրում է «Տունդարձի ճանապարհ չկա» անվանումը, էկրան է բարձրացել 2005 թվականին:

«Rolling Thunder Revue: A Bob Dylan Story By Martin Scorsese» կինոնկարի պրեմիերան Netflix ալիքով կկայանա հունիսի 12-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս