Բաժիններ՝

Ցանկացած որոշում լինելու է օրենքի շրջանակում. Երևանի քաղաքապետը բնակիչների է ընդունել

ՀՀ մայրաքաղաքի բնակիչները մայիսի 31-ին կրկին քաղաքապետարանում էին իրենց խնդիրներով, առաջարկներով ու դիտարկումներով: Հերթական ընդունելության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է լսել քաղաքացիներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արծարծված խնդիրների մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:

Ներկայացնելով քաղաքային իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կայացվող ցանկացած որոշում լինելու է օրենքի շրջանակում և բխելու է բնակիչների շահերից:

«Ի դեպ, այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության, կարող են առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակ իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի համապատասխան ոլորտները համակարգող տեղակալներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031