ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի ԱԺ․ նախագահականը՝ Վահե Գրիգորյանին առաջադրելու մասին. Tert.am
Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ՝ ընդգրկելով մի քանի անհատ իրավաբանների:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից` պատասխանելով հարցին, թե ինչու է նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ի՞նչ վերաբերմունք ունեն այն քննարկումների վերաբերյալ, ըստ որոնց, գործադիր մարմինը կարողացավ ճնշում գործադրել նախագահի վրա՝ իր ցանկալի թեկնածուին առաջադրելու հարցում:
«Հանրապետության նախագահն անհատական զրույցներ է ունեցել այդ հավակնորդների հետ: ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի Ազգային ժողով»,- նշված է պատասխանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: