«Իսկ հարևանը չի թաքցնում՝ անթաքույց պատրաստվում է պատերազմի». Ռուբեն Հակոբյան

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«…Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք…

Արձանագրենք՝

– Մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրում Մայիսի 28-ի տոնակատարություններին…

– Ն.Փաշինյանն Արցախում դավադիր պատերազմ հրահրողների և որոշ շրջաններ թշնամուն հանձնողների մասին՝ հեռուն գնացող և վտանգավոր միտում ունեցող սադրիչ հայտարարություններ է անում…

– «Կոմերսանտին» Է.Մահմեդյարովը հարցազրույց է տալիս՝ Ն.Փաշինյանից դրական ակնկալիքների և նախկինների նկատմամբ ակնհայտ ժխտողական վերաբերմունքի մասին…

– Հեղափոխականը հրապարակավ Արցախի նախագահի գլուխը ցխելու պատրաստակամություն է հայտնում…

– Սահմաններում հակառակորդի կողմից անընդմեջ զորավարժություններ են անցկացվում…

– Ն.Փաշինյանը Արցախում և Հայաստանում բացահայտ պառակտողական քաղաքականություն է իրականացնում, ինչի դեմ հասարակությունը և քաղաքական ուժերը այս տարիների ընթացքում միշտ պայքարել են…

– Ն.Փաշինյանը հակասահմանադրական քայլերով սեփականաշնորհում է դատաիրավական ոլորտը, ինչին անդրադառնում են ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնածողովը՝ իրենց զգուշացնող նամակներով… Եվ… և … և…

…Իսկ հարևանը չի թաքցնում ՝ անթաքույց պատրաստվում է պատերազմի…

…Լավ՝ իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք… Չե՞ք տեսնում ձեր քայլերի վտանգավորությունն ու հետևանքների անկանխատեսելիությունը…»:

Տեսանյութեր

Լրահոս