
Հենրիխ Մխիթարյանը Երևանում է

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում է։ Նա հանդիպել է «Փյունիկի» խաղացող և ազգային հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանի հետ, որն Ինստգրամում լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հրաժարվել էր «Արսենալի» հետ մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ։
Մխիթարյանը Հայաստանի հավաքականի հետ կպատրաստվի Եվրոպայի առաջնության առաջիկա ընտրական խաղերին։
Հունիսի 8-ին Հայաստանի թիմը Երևանում կընդունի Լիխտենշտեյնի թիմին, իսկ հունիսի 11-ին Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին։