
Թույլ մի տվեք այս հակահայկական ռասիզմին հաղթել. CNN-ի հաղորդավարն «Արսենալ»-ի երկրպագուներին կոչ է արել կրել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ

Բրիտանացի լրագրող, ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ է արել Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուներին չենթարկվել սպառնալիքներին և Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել:
«Անհավատալի է. «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ այսօրվա խաղի ժամանակ և անդադար վանկարկի նրա անունը: Թույլ մի տվեք, որ այս հակահայկական ռասիստները հաղթեն»,- Twitter-ում գրել է Մորգանը:
Unbelievable. Every Arsenal fan should wear a @HenrikhMkh shirt tonight & constantly chant his name. Don’t let these anti-Armenian racists win. https://t.co/3jsPFOt2S8
— Piers Morgan (@piersmorgan) May 29, 2019
Բացի այդ, նա նաև կիսվել է անգլիացի հայտնի մարզական լրագրող Հենրի Վինթերի գրառմամբ, որով վերջինս տեղեկացնում է, որ «Արսենալ»-ի երկրպագուին Բաքվում երկու անգամ ստիպել են բարձրացնել ուսին թիկնոցի տեղ գցած դրոշը, որպեսզի համոզվեն, որ Մխիթարյանի անունով խաղաշապիկ չի կրում:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: