
Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ զվարճալի միջադեպի տեսանյութը

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Կրեմլում պետական մրցանակի շնորհման արարողության ժամանակ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը Սիմոնյանին խորհուրդ տալիս հղի լինելու պատճառով շամպայն չխմել:
«Ձեզ չի կարելի։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք հանդիպում ենք, դուք հղի եք։ Դուք հատո՞ւկ եք անում»,- հարցրել է նախագահը, ինչին ի պատասխան Սիմոնյանը պատասխանել է, որ «դա հատուկ չի անում»:
Այնուհետև ՌԴ նախագահը շեշտել է, որ իր կարծիքով՝ մայրանալը շատ ավելի կարևոր է, քան պետական մրցանակը: Սիմոնյանն էլ ի պատասպան ասել է, որ ամենակարևորը երեխաներին այնպես դաստիարակելն է, որպեսզի նրանք էլ հենց այդ դահլիճում շքանշան ստանան։
Նշենք, որ Պուտինը Սիմոնյանին Ալեքսանդր Նեւսկու անվան շքանշան է հանձնել: