Լողափնյա վոլեյբոլի հավաքականն անհաջող է մասնակցել Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը ավարտեց իր ելույթները Միջմայրցամաքային գավաթի առաջնության Բ ենթախմբում:
Հայաստանի թիմի հետ նույն ենթախմբում հանդես են գալիս Անգլիայի, Շվեցարիայի և Բուլղարիայի հավաքականները:Բուլղարիայի հավաքականը չէր ժամանել առաջնությանը: Թիմն առաջին հանդիպումն անցկացրեց Անգլիայի թիմերի հետ և պարտվեցին երկու հանդիպումներում 0:2 հաշվով,նույն հաշվով տղաները պարտվեցին Շվեցարիայի գեր հզոր թիմերին:
Հավաքականը ենթախմբում գրավեց երրորդ տեղ և վաստակեց օլիմպիական պայքարի համար՝48 ռեյտինգային միավորներ:
Թիմը շարունակելու է իր մրցելույթները 2019-2020 թվականների օլիմպիական ռեյտինգային մրցաշարերում՝ ռեյտինգային միավորներ ձեռք բերելու համար: