
Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Իրանի օրենսդիրները Ալի Լարիջանիին մայիսի 26-ին վերընտրել են երկիր Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում. նա այն զբաղեցնելու 12-րդ տարին անընդմեջ, հայտնում է ICANA լրատվական գործակալությունը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քվեարկությունն անցկացվել է բաց նիստի ընթացքում, Լարիջանին ստացել է 274 պատգամավորներից 155-ի աջակցությունը։ Պաշտոնին հավակնում էին նաև Մոհամադ Ռեզա Արեֆը և Մոհամադ Ջավադ Աբտախին, որոնք ստացել են, համապատասխանաբար, 105 և 9 ձայն։
Լարիջանին Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից։ Անցյալ տարի քվեարկության ընթացքում նա ստացել է պատգամավորների 279 ձայներից 147-ն այն դեպքում, երբ նրա մրցակից Մոհամադ Ռեզա Արեֆը հավաքել էր 123 քվե։