Բաժիններ՝

Մահից առաջ ասված արտահայտություններ «Գահերի խաղից», որոնք դժվար մոռացվեն

«Գահերի խաղը» ավարտվեց նախորդ շաբաթ, սակայն այս նախագծի մասին քննարկումները և հիշողությունները չեն ավարտվում:

Այս անգամ առանձնացրել ենք մահից առաջ ասված մի քանի արտահայտություններ, որոնք շատ տպավորիչ էին, և որոնք երկրպագուները դեռ երկար կհիշեն:

Ուշադրություն, սփոյլերներ:

Պահիր դուռը (hold the door)

Բոլոր եթերաշրջանների ամենահուզիչ դրվագներից մեկը պատմում էր Հոդոր անունով մարդու մասին: Մարդ, ով ամբողջ կյանքի ընթացքում ասում էր միայն սեփական անունը: Հոդորի մահվան դրվագում պարզ դարձավ, որ Հոդոր անունը նշանակում էր «պահիր դուռը» (բնօրինակում՝ hold the door): Այս արտահայտությունը անում էր Միրա Ռիդը՝ աղաչելով հերոսին մինչև վերջ ամուր պահել դուռը և թույլ չտալ, որ մեռյալները դուրս գան Եռաչքանի ագռավի քարանձավից: Իր կյանքի գնով Հոդորը թույլ տվեց Բրանին և Միրային ազատվել հետապնդումից:

Դու ոչինչ չգիտես, Ջոն Սնոու

Այս խոսքերը ասում էր բարբարոս Իգրիթը, որը սիրահարված էր Ջոն Սնոուին և սպանվեց պատանի Օլլիի նետից:

Առաջին անգամ նա ասաց այս արտահայտությունը երկրորդ եթերաշրջանում, երբ Ջոնը նրան գերի էր վերցրել: Այս խոսքրը Իգրիթը կրկնում էր պարբերաբար՝ երբեմն հեգնելով իր սիրեցյալին: Հենց այս խոսքերն էին վերջինը Իգրիթի համար:

Դու իմ որդին չես

Այս խոսքերը միշտ է սարսափելի լսել, հատկապես այն ժամանակ, երբ դու նստած ես զուգարանակոնքին, իսկ քո որդին պատրաստվում է վայրկյաններ անց սպանել քեզ:

Երկրպագուները կկռահեն, որ խոսքը 4-րդ եթերաշրջանի մասին է, երբ Տիրիոնը սպանեց իր հորը՝ Թայվին Լանիսթերին:

Մա՜մ

Սա Հյուսիսի արքա Ռոբ Սթարքի վերջին բառերն էին «Կարմիր հարսանիքին»՝ սերիալի երրորդ եթերաշրջանում:

Այս սերիայում Ռոբ Սթարքը սպանվեց: Միևնույն ժամանակ սպանվեցին նաև նրա մայրը, հարսնացուն և չծնված երեխան:

Ի՞նչ ենք մենք ասում մահվան աստծուն

Բրավոսից ժամանակ Սիրո Ֆորելի խոսքերը հիշվեցին նաև վերջին եթերաշրջանում և ճակատագրական նշանակություն ունեցան գլխավոր հերոսներից մեկի՝ Արյա Սթարքի համար:

Ֆորելը սովորեցրեց Արյային, որ մահվան աստծուն պետք է ասել՝ ոչ այսօր: Սակայն, այս խոսքերը չօգնեցին նրան Սերսեայի զինվորների հետ կռվի ժամանակ (ըստ տեսության Սիրիո Ֆորելը չի մահացել):

Քանի ես ձեր թագավորն եմ, դավաճանությունը անպատի չի մնա

Սա ասաց թագավոր Ջոֆրին սերիալի գլխավոր հերոսներից մեկին՝ անմեղ Նեդ Սթարկին գլխատելուց առաջ: Հենց այս իրադարձությունը դարձավ գահերի իսկական կռվի մեկնարկը:

Դու լավ մարդ ես, Տեոն, շնորհակալություն

Վերջին եթերաշրջանի ամենասպասված և ամենաքննարկված 3-րդ սերիայում տեղի ունեցավ մեռյալների և մարդկանց ճակատամարտը: Տեոն Գրեյջոյը, ով իր կյանքի ընթացքում անցել էր մի շարք փորձություններով, Սթարքերի ընտանիքին իր հավատարմությունը ապացուցելու համար պաշտապանում էր Եռաչքանի ագռավին՝ Բրան Սթարքին: Մինչև վերջին վայրկյանը կռվելուց հետո, երբ արդեն ուժերը անհավասար էին, Տեոնը, միևնույն է, առաջ գնաց և չհանձնվեց: Դրանից վայրկյաններ առաջ էլ Բրանը ասաց Տեոնին այդքան սպասված խոսքերը:

Դրակարիս

Սա Միսանդեայի ասած վերջին խոսքն էր: Նա մահացավ Սերսեայի մոտ գերի ընկնելուց հետո, երբ Սերսեան և Դեյներիս Տարգարիենը բանակցություններ էին վարում: Որպես վերջին խոսքեր՝ Միսանդեան ասաց՝ Դրակարիս՝ հույս ունենալով, որ Դեյներիսը կոչնչացնի Սերսային և Էուրոն Գրեյջոյին: Սակայն, արդեն ուշ էր և Միսանդեան գլխատվեց:

Միսանդեայի ցանկությունը կատարվեց արդեն հաջորդ սերիայում, երբ Դեյներիսը ոչնչացրեց քաղաքը:

Ուրիշ ոչինչ կարևոր չէ, միայն ես ու դու

Ջեյմին և Սերսեա Լանիսթերների սիրո պատմությունը ստացավ տրամաբանական ավարտ, երբ կործանվող քաղաքում անելանելի իրավիճակում հայտնվելիս Ջեյմին գրկեց սիրելիին և ապագա երախային՝ պաշտպանելու համար և հանգստացրեց Սերսեային՝ ասելով, որ այս աշխարհում կարևոր են միայն իրենք՝ մնացած ոչինչ նշանակություն չունի: Այս խոսքերից հետո պատերը փլվեցին Ջեյմիի և Սերսեայի վրա:

Դու իմ թագուհին ես՝ հիմա և միշտ

Սերիալի եզրափակիչ սերիայի ամենադրամատիկ դրվագներից մեկում Ջոն Սնոուն սպանում է իր սիրեցյալին՝ Դեյներիս Թարգարիենին: Ջոնը հասկանում է, որ չի ցանկանում անել դա, բայց նա պետք է սպանի Դենիին՝ 7 թագավորությունների հետագա կյանքի և հենց խելագարության եզրին գտնվող Դենիի համար: Ջոնը սպանում է Դենիին այն բանից հետո, երբ վերջինս խնդրում են նրան՝ հավատալ իրեն և օգնել գրավել աշխարհը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս