Բաժիններ՝

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ «Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։ Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույքների գունավոր պատճենները տանել թանգարան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031