Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինը կողաշրջվել է և հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր. Shamshyan.com

Մայիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Խաստուր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 39-ամյա Ազիզ Սլոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի E 080 YH 177 RUS համարանիշի և 64-այա Սամվել Ղուկասյանի վարած Mercedes մակնիշի 35 NF 042 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բնակչին պատկանող հողատարածքի երկաթե ցանկապատը և հայտնվել հողամասի տարածքում: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս