Բաժիններ՝

Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում (լրացված). Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում արդեն հասցրել են կնքել «նյու Շմայս» անունով, հինգշաբթի օրը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում: Չվերթը եղել է երեկոյան ժամի, որն իրականացրել է «Աէրոֆլոտ» ընկերությունը:

Պատգամավորն ինքնաթիռում նստած է եղել էկոնոմ-դասի հենց առաջին շարքում՝ բիզնես-դասի անմիջապես հետևում: Իսկ բիզնես-դասում նստած է եղել Սյունիքի նախկին մարզպետ, Para TV-ի սեփականատեր Վահե Հակոբյանը, որին ուղեկցել է մի տղամարդ՝ հավանաբար Հակոբյանի ընկերներից:

Ըստ ականատեսների, երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղևորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից: Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի և օդանավի որոշ ուղևորների միջև, որոնց թվում են եղել նաև Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ վերջիններս դիտողություն են արել պատգամավորին, թե ինչու է նա փորձում հերթը խախտելով ու մյուսներին շրջանցելով՝ առաջինը դուրս գալ օդանավից:

Հայկ Սարգսյանին, սակայն, դուր չի եկել, որ իրեն դիտողություն են արել իր ոչ քաղաքավարի պահվածքի համար: Սկսվել է վիճաբանություն ուղևորների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի ու, առավելապես, նրան ուղեկցող տղամարդու և «Իմ քայլի» պատգամավորի միջև: Բանը հասել է իրար «արա»-ով դիմելուն, թե «հետս «արա»-ով չխոսաս» և այլն: Այս ամենը մեզ պատմեց Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը, որը սյունեցի է և ճանաչել է իրենց նախկին մարզպետին ու նրա և մյուսների հետ վիճաբանող Հայկ Սարգսյանին:

Կայքի թղթակիցը կապ է հաստատել Վահե Հակոբյանի հետ: Վերջինս հաստատել է, որ ինքն ու Հայկ Սարգսյանն այդ օրը նույն չվերթի ինքնաթիռով մեկնել են Մոսկվա, և որ օդանավում միջադեպ է գրանցվել: Բայց ասաց, որ այդ միջադեպը իր և Հայկ Սարգսյանի միջև չի եղել:

«Այո, միջադեպ եղել է, բայց ոչ Հայկ Սարգսյանի հետ: Իմ և նրա միջև միջադեպ չի եղել: Ինքը եղել է նույն չվերթում, բայց ինքը չի մասնակցել էդ միջադեպին»,-ասել է նա:

Իսկ ո՞վ է եղել միջադեպի մասնակիցը, Հակոբյանը դժվարացավ ասել. «Ես չեմ ճանաչում նրան»:

Ավելի ուշ կայքը պարզել է նաև, թե ով է եղել միջադեպի իրական մասնակիցը:

Խոսքը նախկինում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանի մասին է՝ Մանչ մականունով: Վերջինս նախկին ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է: Մադաթյանն էլ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի խնամին է: Արման Մադաթյանն է վիճաբանության բռնվել ուղևորների հետ, որին մասնակից է եղել նաև Հայկ Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս