Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա». Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա։

«Մի քանի օր առաջ ժեխը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Իշխանությունը լռեց, խորը լռեց, կարծես ոչինչ չէր եղել և եթե չլինեին լրատվամիջոցները, ո՞վ էր իմանալու, որ մի խումբ բ*զեր հարձակվել են թոռնիկների հետ զբոսնող պապիկի վրա միայն նրա համար, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է և արցախյան պատերազմի մասնակից: Երեկ, արդեն պատասխան պետք է տային լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Երեկ հաթաթա տվեցին Արցախի Նախագահին, թե գլուխդ քարերով կցխենք, հարձակվեցին 5-րդ ալիքի լրագրողի վրա, իսկ ավելի ուշ դանակահարել են Para TV-ի աշխատակցին: Եթե Հրանտի դեպքում իշխանությունը լռեց ամենաբարձր մակարդակով, այս դեպքում ընտրել են ջայլամային քաղաքականությունը, թե բա՝ մենք դրանց չենք ճանաչում:

Բայց արդյո՞ք այդ վիճակը արդարացնում է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու»,– գրել է Հարություն Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս