
«Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»
Նիկոլ Փաշինյանի մի քանի տասնյակ աջակիցները Ազատության հրապարակում բառացի հայտարարեցին` «քարերով կցխենք Բակո Սահակյանի գլուխը»: Հիմա Ոստիկանությունը էս դեպքով ինչ-որ բան անելու ա՞, թե սա էլ ա «ինքնաբուխ սպառնալիք ու ամբողջությամբ տեղավորվում ա հավաքների ազատության սահմաններում»: Էս կատարյալ լկտիությունն ու այլանդակությունը անպատիժ թողնելու հետևանքը վաղը մյուս օրը Վալերի Օսիպյանին (ցավալիորեն) ուսադիրներ և երկարատև կալանք են արժենալու, իսկ Փաշինյանի արդեն շալակած հոդվածներին ավելացավ ևս մեկը:
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունն էլ ոչ մի կերպ չի ազատում իրենց էս լկտիության պատասխանատվությունից, քանի որ իմ ունեցած տեղեկատվության համաձայն էս ամեն ինչը իրենց ՈՒՂՂԱԿԻ ու ԱՆՈՒՂՂԱԿԻ կազմակերպածն է»: