ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի մասին հարցն անարձագանք թողեց. Factor.am
Բարձրագույն դատական խորհուրդը րոպեներ առաջ ավարտեց այսօր հրավիրված արտահերթ նիստը, որի քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր ՀՀ դատարանների մուտքերը վաղն առավոտյան փակելու վերաբերյալ:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ չհայտնեց նիստից, ասաց միայն, որ շուտով հայտարարություն կտարածվի, ինչպես նաև, որ վաղը Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցություն է լինելու, որից հետո նորից կամփոփեն արդյունքները:
Ի դեպ, Գագիկ Հարությունյանն անպատասխան թողեց Factor.am-ի հարցը՝ արդյոք հնարավոր է, որ նա հրաժարական տա հեղափոխության երկրորդ փուլում։