ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտ են ուղարկել Լևանդովսկու համար
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամռանը:
Մյունխենյան ակումբը ցանկանում է մեկ տարով երկարացնել պայմանագիրը 30-ամյա լեհ ֆուտբոլիստի հետ`մինչև 2022 թվականը: Լևանդովսկին, սակայն, մտածում է այլ թիմ տեղափոխելու մասին:
Ըստ Kicker-ի՝ ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն դիմել են բավարական ակումբին՝ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու խնդրանքով:
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 32 խաղերում Լևանդովսկին 22 գոլ է խփել և կատարել է 10 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան