Բաժիններ՝

«Իմ տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել է, դա ուղղակի քննարկում է եղել». ԱԺ աշխատակազմի ղեկավար

Այսօր կառավարության նիստում առանց քննարկման, որպես չզեկուցվող նախագիծ, որոշվեց պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Ազգային ժողովին հատկացնել 892 մլն 628.9 հազար դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 մլն 606.7 հազար դրամ, ինն ամսում՝ 695 մլն 809.1 հազար դրամ:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը հայտարարեց, թե նոր լրացուցիչ սարքեր կտեղադրվեն ստեղծվող նոր անցակետում, որի նպատակն ԱԺ մուտքը հեշտացնելն է։

168.am-ի հարցին, թե ԱԺ շենք մուտքի խստացումը պայմանավորվա՞ծ է իր տեղակալի՝ Լիլիթ Մինասյանի կողմից զենքով մուտք գործելու փորձի հետ, Գալստյանը պատասխանեց. «Իմ տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել է, դա ուղղակի քննարկում է եղել, ենթադրում են, որ այդպիսի բան է եղել, բայց տենց բան չի եղել։ Քանի որ չէր աշխատում Դեմիրճյանի մուտքի սարքերից մեկը, այդ ժամանակ խնդիր է առաջացել, որ այդտեղ կարող է հնարավոր լինել անցկացնել, որովհետև պայուսակները չեն ստուգվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս