«Նման դեպք եղել է նաև 90-ականներին իշխանափոխության ժամանակ». Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետանալու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ արտառոց դեպք է համարում հատուկ ծառայություններից փաստսթղթերի անհետանալու փաստը:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ նման դեպք եղել է նաև 90-ականներին իշխանափոխության ժամանակ, երբ Ղարաբաղ կոմիտեն եկավ իշխանության և նախկին ԿԳԲ-ի կառույցներին անհետացել էին գործակալական գործերը.

«Ով էդպիսի բան նախաձեռնել է, դա անհետևանք չի մնալու, կհայտնաբերվեն թե՛ իրականացնողները, թե՛ նաև. եթե հնարավորություն կա, այդ փաստաթղթերի վերականգնման գործընթաց կգնա»:

Քոչարյանի խոսքով՝ դրանք կարող են կապ ունենալ Մարտի 1-ի կամ այլ բաների հետ, բայց դրանց անհետանալը նշանակում է, որ կան մարդիկ, որ լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ, իսկ հայտնի է, որ շատ բաներ կեղծվել են, նաև անվտանգության ծառայություններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը, թեկուզ Մարտի 1-ի գործով:

Նա նշեց, որ Ներքին գործերի նախարարությունը ԱԱԾ գործակալական հաղորդագրությունների հիման վրա էր Մարտի 1-ին պլանավորել առավոտյան գործողությունները, խոսքը զենք-զինամթերք ունենալու մասին է, որի վերաբերյալ փաստաթղթերին Փաստահավաք խմբին հեռու են պահել և թույլ չեն տվել ծանոթանալ:

Տեսանյութեր

Լրահոս