
Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխան

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քայնե Ուեսթի ընտանիքում լույս աշխարհ է եկել 4-րդ երեխան: Այս մասին Քարդաշյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ նա դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան»,- գրել է Քիմը:
https://twitter.com/KimKardashian/status/1126885103668482048
Փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Քիմի և Քանյեի ընտանիքում նորածինը երկրորդ տղան է, նա չորրորդ երեխան է՝ 5-ամյա Նորթից, 3-ամյա Սենթից և 15 ամսական Չիկագոյից հետո: