«Հպարտ եմ, որ հանրապետական եմ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ
Սա գերմանական Ռեյխստագի հարեւանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945 թվականներին նացիստական Գերմանիայում սպանված 96 պատգամավորներին, որոնք 1933 թվականին դեմ էին Հիտլերին Գերմանիայի կանցլեր ընտրելուն։
Իսկ Հայաստանում ուղիղ մեկ տարի առաջ, 2018 թավականի մայիսի 1-ին Ազգային Ժողովի 55 պատգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը եւ դարձան ուղղորդված ատելության, անձնական թիրախավորման, արժանապատվության ոտնահարման, տների վրա հարձակման զոհ։
Հետո 55-ից ոչ բոլորը դիմացան։ Ոմանք լքեցին մեզ։ Ոմանց ստիպեցին հեռանալ Հանրապետականից։ Ոմանք որոշեցին դադարեցնել պայքարը։ Բայց շատերը մինչեւ վերջ մնացին անկոտրուն։
Ես եւ իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության եւ անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից եւ անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության եւ արժանապատվության։
Եւ այսօր ուզում եմ պարզ ճակատով եւ շիտակ կրկնել.
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ»:
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄՍա գերմանական Ռեյխստագի հարեւանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945…
Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 30. April 2019