Վթար Ավշար գյուղում. կան տուժածներ

Ապրիլի 20-ին, ժամը 22:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ավշար գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Է.Շ., ծնված 1980 թ.) և «Reno Clio» (վարորդ՝ Ա.Ղ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Reno Clio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930