Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ անցումային արդարադատության հարցում շտապողականություն պետք չէ ցուցաբերել

Անցումային արդարադատության հարցը ՀՀ կառավարության օրակարգում է: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով օգտատերերի հարցերին պատասխանելիս:

«Մենք ունեցանք խորհրդատվություն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմները ՀՀ-ում կիրառելու հարցի շուրջ, ինչն, ըստ էության, անցումային արդարադատության տարրերից մեկն է: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկել, որովհետև այսպիսի մեխանիզմների արագ կիրառելն իր մեջ ռիսկեր է պարունակում: Որպեսզի չլինի այնպես, որ ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցինք, անհրաժեշտ է շտապողականություն չցուցաբերել: Այդպիսի մեխանիզմները չեն կարող մեկ կամ երկու ամսում ներդնել: Պետք է դրանք մանրամասն քննարկվեն, տրվեն միջազգային, տեղական փորձաքննության, այդ կարծիքները հավաքագրվեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ ուղղությամբ քաղաքական կամքը կա և ակտիվ աշխատանք տարվում է: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսում են անցումային արդարադատության նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում ներգրավել խորհրդարանին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930