Բաժիններ՝

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունը համագործակցության հուշագիր կկնքեն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունն այցելել է Վրաստան։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ: Քննարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այնուհետև Վրաստանի ֆինանսների նախարարության կազմում գործող Քննչական ծառայությունում կայացել է հանդիպում ղեկավար անձնակազմի հետ` ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլի գլխավորությամբ:

Ստորաբաժանումը զբաղվում է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին, որը կվերաբերվի միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների օպերատիվ փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք առաջանում են տնտեսական հանցագործությունների, մասնավորապես՝ հարկային հանցագործությունների քննության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930