Բաժիններ՝

Զիդանը՝ որդուն մեկնարկում դաշտ դուրս բերելու մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Հուեսկայի» նկատմամբ հաղթանակի մասին (3:2):

«Խաղը դրական առումով խելագար էր: Մրցակիցը մեզ տանջեց, բայց շատ արժանի խաղ անցկացրեց: Սա շատ բարդ մրցաշրջան է: Որոշ հատվածներում մենք լավն էինք, որոշները՝ շատ դժվար ստացվեցին:

Լուկան երրորդ դարպասապահն է: Կուրտուան պատրաստ չէր, Կեյլորը պատրաստ էր, բայց մենք որոշեցին, որ նա պետք է հանգստանա: Ես գոհ եմ նրա խաղից: Ամեն ինչ լավ աշխատեց:

Բաց թողած առաջին գոլը մեր սխալն էր: Բայց, ընդհանուր առմամաբ, մենք լավ խաղ անցացրինք: Պետք էր ինչ-որ բան փոխել: Մենք ձգտում ենք հաղթել ամեն խաղում:

Ֆուտբոլիստները երկու խաղ էին անցկացրել և երկար ճանապարհ անցել: Պետք է խաղաժամանակ տալ նրանց, ովքեր մարզվել էին 15 օր: Հաճելի է նման բան ասել խաղացողներին և նրանց հնարավորություն տալ:

Ես չեմ զբաղվում քասթինգով: Ես ընտրում եմ լավագույն կազմը՝ խաղում հաղթելու համար: Ինչո՞ւ չպետք է խաղան նրանք, ովքեր մարզվել են 15 օր: Ինչո՞ւ չտան հանգստնալու հնարավորություն նրանց, ովքեր խաղացել են հավաքականներում:

Հատկապես հիմա, մենք չենք կարծում, որ կարող ենք մրցանակ նվաճել միայն 11 խաղացողներով: Դա այլևս այդպես չէ: Իմ ժամանակ ևս կար նման բան, որ մենք խաղում էինք 30 խաղ անընմեջ: Բայց ոչ հիմա:

Մարդիկ կարող են մտածել, որ ես ուզում եմ ուրախացանել ինչ-որ մեկին, բայց դա այդպես չէ: Ես այստեղ նրա համար չեմ, որ ինչ-որ մեկին գոհացնեմ: Լուկան խաղաց ոչ այն պատճառով, որ իմ որդին է: Նա թիմի ֆուտբոլիստ է, ինչպես բոլորը:

Ես չեմ գնահատելու նրա խաղը՝ որպես հայր: Միայն որպես մարզիչ: Նա բնավորություն ունի, նա բավականին հասուն ֆուտբոլիստ է, որ խաղա:

Բենզեման խաղում է այստեղ արդեն 10 տարի, և այս մրցաշրջանը, հնարավոր է, լավագույնն է նրա կարիերայում: Քարիմը մեր թիմի ֆուտբոլիստ է, և ես չեմ կարծում, որ նա փոխվել է:

Մենք ուզում ենք լավ ավարտել մրցաշրջանը և մենք դա կանենք: Մոտիվացիան ոչ մի տեղ չի կորել: Ամեն մեկն ունի իր մոտիվացիան»,- ասել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս