Բաժիններ՝

Ֆրենսիս ՄաքԴորմանդը և Դենզել Վաշինգտոնը կարող են խաղալ Ջոել Քոենի «Մակբեթ»-ում. The Hollywood Reporter

Ռեժիսոր Ջոել Քոենը ձեռնամուխ է եղել Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի նոր էկրանավորմանը: Ինչպես մարտի 28-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը, ապագա կինոնկարում դերերից մեկը կարող է խաղալ Դենզել Վաշինգտոնը: Ընդ որում՝ հրատարակությունը չի ճշտում, թե ֆիլմում որ դերը կարող է բաժին ընկնել Վաշինգտոնին։

Լեդի Մակբեթի դերակատարը կլինի Ֆրենսիս ՄաքԴորմանդը՝ ռեժիսոր Քոենի կինը: Դերասանուհին արդեն մարմնավորել է այդ կերպարը, բայց բեմի վրա՝ Բերքլի թատրոնում՝ 2016 թվականի թատերաշրջանում: Ջոել Քոենն իր եղբոր՝ Իթանի հետ նկարահանել է «Բասթեր Սքրագսի բալլադը» կինոնկարը, որը 2019 թվականին «Օսկար»-ի է անվանակարգվել ադապտացված սցենարի, կոստյումների եւ երգի համար:

Քոենները՝ որպես սցենարիստներ, այս հեղինակավոր պարգեւին առաջադրվել են «Երկաթե բռնում» (2010 թ.), «Լուրջ մարդը» (2009 թ.), «Լրտեսական կամուրջ» (2015 թ.) եւ «Ֆարգո» (1995 թ.) կինոնկարների վրա կատարած աշխատանքի համար: Եղբայրները նաեւ երեք արձանիկ են ստացել «Այստեղ ծերունիների տեղը չէ» (2007 թ., լավագույն ֆիլմ, ռեժիսուրա եւ ադապտացված սցենար) ժապավենի համար եւ եւս մեկը՝ «Ֆարգո»-ի սցենարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս