Բաժիններ՝

TripAdvisor-ը կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը

TripAdvisor առցանց-ծառայությունը ճանապարհորդների տպավորությունների հիման վրա կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը: Travellers՚ Choice-ի ամբողջական ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում։

Ուղղություններն ընտրվել են ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում է օգտատերերի միլիոնավոր արձագանքները, հյուրանոցների, ռեստորանների եւ տեսարժան վայրերի վարկանիշները:

Այսպիսով, 25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Լոնդոնը, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Հռոմը: Տասնյակում նաեւ տեղ են գտել Հունաստանի Կրետե կղզին, Բալին, Փհուքեթը, Բարսելոնան, Ստամբուլը, Մարաքեշը եւ Դուբայը:

Փետրվարին TripAdvisor-ը կազմել էր աշխարհի լավագույն լողափերի վարկանիշը՝ ճանապարհորդների արձագանքների եւ տպավորությունների հիման վրա: Առաջին հորիզոնականում հայտնվել էր Բայա-դու-Սանչո լողափը, որը գտնվում է Ֆեռնանդու-դի-Նորոնյա արշիպելագում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031