Բաժիններ՝

Ջասթին Բիբերը հայտարարել է իր համերգային գործունեությունն ընդմիջելու մասին

Ջասթին Բիբերը հայտարարել է իր համերգային գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին։

«Ես համերգային շրջագայություններում եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը, սակայն վերջին շրջագայության ժամանակ ես ինձ դժբախտ էի զգում: Դուք (երկրպագուները) գալիս եք իմ համերգներին, որպեսզի լիցքավորվեք Էներգիայով, բայց ես չէի կարողանում այն ձեզ հետ կիսել»,-նշել է նա իր Instagram-ում:

«Երաժշտությունը շատ կարեւոր է ինձ համար,-շարունակել է երգիչը,- բայց ընտանիքը եւ առողջությունն ինձ համար առաջին տեղում են: Ես ապշեցուցիչ ալբոմով կվերադառնամ հնարավորինս շուտ»:

Բեմից ժամանակավորապես հեռանալու պատճառը, ինչպես նշում է Բիբերը, դարձել են ընտանեկան խնդիրները: «Ես մտադիր եմ մի շարք հարցեր լուծել՝ պահպանելու համար ամուսնությունս եւ դառնալու այնպիսի հայր, որպիսին ցանկանում եմ լինել»,-ընդգծել է նա: Բիբերը ճանաչում է ստացել 2008 թվականին 14 տարեկանում, երբ նրա մայրն սկսեց ցանցում ներբեռնել որդու երգերի տեսահոլովակները:

Մինչ այժմ Բիբերը վաճառել է իր սկավառակների շուրջ 100 մլն օրինակ. նա Grammy մրցանակի դափնեկիր է եւ այնպիսի հիթերի հեղինակ, ինչպիսիք են՝ One Time-ը, Baby-ն եւ Believe-ն: Նա ակտիվում ունի նաեւ MTV Europe Music Awards-ի 18 պարգեւ, ինչը ռեկորդ է մեկ երաժշտի համար:

Բիբերի Purpose անվանումը կրող վերջին համաշխարհային շրջագայությունն սկսվել է 2016 թվականի մարտին եւ կատարողին ավելի քան 160 մլն դոլար է բերել: Forbes հանդեսի վարկածով՝ Բիբերը ներկայում բարձր հորիզոնականներից մեկն է զբաղեցնում սպորտի եւ շոու-բիզնեսի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում:

2018 թվականի հուլիսին 24-ամյա Բիբերը նշանվել էր ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ալեք Բոլդուինի զարմուհու՝ 21-ամյա մոդել Հեյլի Բոլդուինի հետ, սեպտեմբերին նրանք ամուսնացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս