Բաժիններ՝

Մեսսին նշել է, թե որն է իր լավագույն գոլը

«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է գոլը, որը համարում է իր կարիերայի լավագույնը:

«Իմ լավագույն գոլը ես խփել եմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ «Ռեալի» հետ խաղում»,- 31-ամյա հարձակվողին է մեջբերում El Chiringuito-ն:

Այդ գնդակը երկրորդն էր «Ռեալ Մադրիդի» դարպասներում Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. մրցաշրջանի առաջին կիսաեզրափակչում: «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում ընթացող հանդիպումն այդպես էլ ավարտվեց հօգուտ կատալոնացիների՝ 2:0: Պատասխան խաղում թիմերը հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի՝ 1:1: Մրցաշարի եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս