
«Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և Էրերան համաձայնության կգան». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ակնկալում է, որ ակումբը կկարողանա պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պայմանավորվածության գալ կիսապաշտպան Անդեր Էրերայի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Արսենալը», «Յուվենթուսը» և «Ինտերը»:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդում» լինեն լավագույն ֆուտբոլիստները: Հուսով եմ, որ ակումբը և ֆուտբոլիստը համաձայնության կգան: Մենք հաջորդ մրցաշրջանում ուժեղ թիմ ենք ունենալու: Անդերը լավն է այն պահից, ինչ ես եկել եմ թիմ:
«Մանչեսթեր Յունայթեդն» ակումբ է, որն ունի գումար, բայց պետք է այն խելամիտ ծախսել: Ակումբն ունի ծրագիր: Սկաուտները հետևել են որոշ ֆուտբոլիստների ավելի երկար ժամանակ, քան ես այստեղ եմ: Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնց մենք պետք է պահպանենք: Մենք չենք ծախսելու գումար միայն նրա համար, որ ծախսենք»,- Սուլշերին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը