Բաժիններ՝

Գրաֆենը կփոխի աշխարհը

Ատոմային մեկ շերտ ունեցող այս նյութի հեղափոխական ներուժը մոտ ապագայում կխթանի առաջընթացը հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության, առաջատար տեխնոլոգիաների, արևային պանելների և հագուստի արտադրության, ինչպես նաև՝զգալիորեն կբարձրացնի նշված և այլ բնագավառներում արագագործությունն ու արդյունավետության գործակիցը:​

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ածխածնի ատոմների շերտից առաջացած վեցանկյուն բյուրեղացանցը՝ գրաֆենը, ունի յուրահատուկ հատկություններ՝ բարձր հաղորդականություն, ջերմահաղորդականություն, և ամրություն: Այն մոտավորապես 200 անգամ ավելի ամուր է, քան պողպատը:

Գրաֆեն եզրույթը ծագել է 1987 թվականին գրաֆիտի առանձին շերտերը նկարագրելու համար՝ որպես գրաֆիտի ինտերկալացիոն միացությունների բաղադրիչ:

Այն էլեկտրականությունը և ջերմությունը հաղորդում է արդյունավետորեն, ինչը, մյուս առավելությունների հետ մեկտեղ, նյութի օգտագործումը դարձնում է հեռանկարային:

Ըստ «Առաջադեմ փորձեր երկչափ նյութի՝ գրաֆենի հետ» աշխատանքի իհեղինակ, Նոբելյան մրցանակիր Կոստյա Նովոսելլովի, գրաֆենը կարող է օգտագործվել նաև հաղորդակցության ոլոլրտում, քանի որ այն, որպես բաղադրիչ, ամբողջովին թափանցիկ է ու կարող է տեղեկատվությունը փոխանցել օպտիկական սխեմաների միջոցով արագ և արդյունավետորեն:

«Այն պարզապես թույլ է տալիս մղել ազդանշանի վերամշակումը օպտիկական տիրույթներում: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ գրաֆենից բացի որևէ այլ նյութ կարող է անել նույնը՝ փոխել իր օպտիկական վիճակը նույն վայրում: Կարծում եմ հետաքրքիր եւ միաժամանակ իրատեսական այլընտրանք է»:

Թեթևության շնորհիվ գրաֆենը հեշտությամբ կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ հագուստի, կոշիկների արտադրությունից մինչև մեքենաշինություն:

Իսկ տեղեկատվության արագ փոխանցումը ապագայի՝ բջջային կապի հինգերորդ սերնդի՝ 5G–ի գործողության տիրույթի առանձքային հատկանիշներից է:

«Մենք սկսեցինք այն նկատել կոմպոզիտային նյութերի և սպորտային ապրանքների մեջ, այնուհետև՝ խելացի ավտոմեքենաների: Բայց հիմա արդեն սկսում ենք իրատեսական համարել նյութի կիրառումը էլեկտրոնիկայի ոլորտում: Ըստ իս, նոր նյութի համար հետազոտության ընթացքը դրական պետք է գնահատել», – ասում է Մանչեստրի համալսարանի գիտնական Կոստիա Նովոսելովը:

Նշենք, որ Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի երկու առաջնային նախագծերից մեկը՝ «Գրաֆենը» ստացել է երկու միլիարդ եվրոյի ֆինանսավորում: Ծրագրի առանցքային ուղղություններն են՝ ապագայի և զարգացող տեխնոլոգիաները և գիտահետազոտական նորարարությունները:

Գրաֆենը մոտ ապագայում կնպաստի՝ արևային պանելների և առաջատար տեխնոլոգիաների արտադրության արդյունավետության ու արագագործության բարձրացմանը, ինչպես նաև՝ հեղափոխական փոփոխություններ կբերի բժշկության ոլորտում:

Ըստ Նովոսելովի՝ գրաֆենի կառուցվածքի զգայունության շնորհիվ շուտով հնարավոր կլինի կարդալ և քարտեզագրել ուղեղի աշխատանքն ու փոխանցել այդ տվալները բժիշկներին, իսկ շտապ օգնության անհրաժեշտության դեպքում նաև՝ հեռախոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս