
Փարիզում Լուվրի բուրգի 30-ամյակի առթիվ վիթխարի օպտիկական խաբկանք է հայտնվել

Լուվրի գլխավոր մուտքի մոտ վիթխարի օպտիկական խաբկանք է հայտնվել՝ թանգարանի առջեւի հրապարակում ապակե բուրգի հայտնվելու 30-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հարյուրավոր կամավորների օգնությամբ, թղթի եւ սոսնձի միջոցով JR կեղծանվամբ նկարիչը բուրգը «զետեղել է» յուրատեսակ՝ թեկուզեւ թղթի վրա նկարված հորանում, բայց որը մեծածավալ եւ շատ իրական տեսք ունի: Այժմ անցորդներին պետք է թվա, թե իրենց ոտքերի տակ ոչ թե քարե սալեր են, այլ հնագիտական պեղումների հենց կենտրոնը:
Հիմա կամավորները շարունակում են ֆրագմենտները սոսնձել հարթակի վրա, բայց արդեն մատի 29-ի իրիկնադեմին ինստալացիան լիովին պատրաստ կլինի: Լուվրի հյուրերն այն դիտել եւ նույնիսկ դրանով անցնել կկարողանան մինչեւ մարտի 31-ը: