
Հազվագյուտ երկու ճերմակ կորյուն է ծնվել Ղրիմում

Երկու ճերմակ կորյուններ են լույս աշխարհ եկել Ղրիմի «Տայգան» առյուծների պարկում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է հաստատության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Ալեքսագինան:
«Այս բացառիկ ճերմակ կորյունները լավ ցեղատեսակից են, նրանց ծնողներն ութ տարի առաջ Ղրիմ են բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ձագերը (էգ եւ արու) ծնվել են Միլեդի անունով առյուծից, փոքրիկների հորը կոչում են Ռոկի:
Նորածիններն առայժմ անուն չունեն: «Կորյուններին անուն են տալիս մեկ ամսվա ընթացքում, կմտածենք»,-ճշտել է մամուլի քարտուղարը: Նրա տեղեկատվության համաձայն, ընդամենն աշխարհում մոտավորապես 300 ճերմակ առյուծ կա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: