Բաժիններ՝

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին մեղադրել է աշխարհակարգը խարխլելու մեջ

ԱՄՆ-ը ժամանակակից աշխարհակարգի սկզբունքները հիմնած առաջին պետություններից մեկն էր, իսկ այժմ առաջինն է խարխլում դրա հիմքերը: Այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը:

Համարաբական կազմակերպության ղեկավարը մեկնաբանել է բռնազավթված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ավելի վաղ ընդունված որոշումների:

«Նման սկզբունքների վրա չպետք է խարսխվի ժամանակակից աշխարհակարգը: ԱՄՆ-ը 1945 թվականից առաջինն է մասնակցել դրա հիմքերի մշակմանն ու առաջմղմանը, իսկ այսօր հենց ԱՄՆ-ն է առաջինը խախտում այդ սկզբունքները, խարխլում դրա հիմքերը»,-ասել է Աբուլ Գեյթը ԱՊԼ-ի՝ Թունիսում կայացած նախարարական նիստում, որն ուղիղ եթերում հեռարձակել են արաբական հեռուստաալիքները:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգույթան խորհուրդը ընդունել է բանաձեւեր, որոնք մերժում են Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

«Ցանկացած պետության, անկախ նրա նշանակալիությունից, հայտարարություն, որը հակասում է այդ փաստին, չի փոխում իրերի վիճակը»,-ընդգծել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը: Աբուլ Գեյթը «մեծ սխալ» է համարել բռնազավթման օրինականացումը, որն ինքնին հանցագործություն է:

Ավելի վաղ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ արաբական երկրները միահամուռ ճանաչում են Սիրիայի իրավունքը Գոլանի բարձունքների նկատմամբ: Նա նաեւ խոստացել է, որ այդ դիրքորոշումը անպայման կարտացոլվի ԱՊԼ-ի գագաթնաժողովի բանաձեւերում, որը տեղի կունենա կիրակի՝ մարտի 31-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս