Բաժիններ՝

«Մբապեն կդառնա համաշխարհային ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը». Նեյմար

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է իր ակումբակից Կիլիան Մբապեի մասին:

«Ինձ համար նա արդեն երևույթ է, նա կարող է հիանալի կարիերա ստեղծել և ավելի լավը դառնալ, քան հիմա:

Ես կասկած չունեմ, որ նա կդառնա համաշխարհային ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը:

Նա հանգիստ տղա է, զվարճալի և լի ուրախությամբ, միշտ պատրաստ է կատակել:

Ակնհայտ է, որ նա դեռ երիտասարդ է և պետք է ավելի մեծ փորձ ունենա»,- ասել է Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս