Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է. դատախազի բողոքը մերժվել է. armtimes.com

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է:

Քննիչը նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հատարարելու որոշում էր կայացրել: Պաշտպանական կողմը բողոքարկել էր քննիչի այս որոշումը առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր: Ինչից հետո հսկող դատախազը սույն որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել եւ դատարանը երեկ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը, սակայն, չցանկացավ պատասխանել սույն գործի վերաբերյալ մեր հարցերին՝ նշելով, թե ինքը լիազորված չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031