Բաժիններ՝

Նիկոլաս Քեյջը դիմել է ամուսնության գրանցման համար, բայց չորս օր անց խնդրել է անվավեր համարել այն

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր համարել ամուսնության գրանցման դիմումը, որը նա ներկայացրել էր չորս օր առաջ: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:

Ռեսուրսի տվյալներով՝ 55-ամյա դերասանը եւ նրա ընտրյալը՝ վիզաժիստ Էրիկա Քոյկեն, մարտի 22-ին դիմում էին թողել Լաս Վեգասի դատարաններից մեկի ամուսնությունների բյուրոյում: Բայց արդեն մարտի 27-ին Քեյջը կրկին ներկայացել է դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել դիմումը:

Daily Mail թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ դիմումը տալու ժամանակ Քեյջը հարբած էեղել եւ աղջկան մեղադրել է «իր բոլոր փողերին տիրելու» մտադրության մեջ:

«Փոքրիկս, ես քեզ դա չեմ խնդրել»,-հանգիստ պատասխանել է ընկերուհին: Քեյջը ամուսնացած է եղել երեք անգամ: Նրա վերջին կինը մատուցողուհի Էլիս Քիմն էր՝ ծագումով՝ կորեուհի: Զույգը բաժանվել Է 2016 թվականի հունվարին: Դերասանը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում: Նա դերասանական արվեստի համար մի շարք հեղինակավոր պարգեւների՝ չորս «Ոսկե գլոբուս» եւ երկու «Օսկար» մրցանակների դափնեկիր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս