
Հանրահայտ «Տղամարդու իդեալ» տորթի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Սոդա – 1 թ/գ
4. Մեղր կամ մուրաբայի հյութ – 1/2 բաժակ
5. Ալյուր – 2.5 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը, սոդան և ալյուրը:
2. Լավ խառնել և խմորը 4 մասի բաժանել:
3. Խմորը լցնել տարաների մեջ և թխել 180-200 աստիճան ջեռոցում:
4. Պատրաստի խմորների վրա կրեմ քսել:
5. Կրեմը պատրաստելու համար հարել 1 բանկա խտացրած կաթը 250 գ սերուցքային կարագի հետ: Միասեռ զանգված ստանալուց հետո կրեմին ավելացնել 1 բաժակ մանր կտրատված ընկույզը:
6. Տորթը կարող եք զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը