
Շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ

Մարտի 27-ին, ժամը 13:11-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հողի մեջ եղել է երկաթե խողովակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ մասնագետների մոտենալը: