«Քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երևանցիներիս հաշվին»
Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ «Սանիթեքի» գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։
Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։
Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ «Սանիթեքի» ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, «Սանիթեքը» դրանից միայն ուրախանում է։ Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երևանցիների գրպանից։
Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր «Սանիթեքին» պատժում է։
Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք՝ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երևանցիներիս հաշվին»։
Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ ,որ Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և…
Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Dienstag, 26. März 2019