
«Իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետևել այս կայքի միջոցով». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական նոր կայք ունի, որը գործարկվել է մարտի 26-ին: Եռալեզու կայքը պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին:
Այնտեղ տեղ են գտել նրա այցերը, հարցազրույցները, ինչպես նաև տեղեկատվություն «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին։
«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր կգա ձեզ եւ հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սեւոյանին, Սարգիս Մկոյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը: