
«Չի կարելի Զիդանի արկածների մասին խոսել՝ որպես մարզչի իրական կարիերայի». Մոուրինիո

«Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է մադրիդյան ակումբը գլխավորող Զինեդին Զիդանի ոչ ստաբիլ, բայց հաջողակ կարիերայի մասին:
«Զիդանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում հասնել այնպիսի բանի, ինչ նախկինում չէր հաջողվել ոչ մեկին, այսինքն՝ երեք անընդմեջ հաղթանակ Չեմպիոնների լիգայում:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մենք կարող ենք խոսել նրա արկածների մասին՝ որպես մարզչի իրական կարիերայի: Նրա համար ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ նա այժմ պետք է «Ռեալում» ֆուտբոլային փիլիսոփայություն ներդնի, գնի և վաճառի ֆուտբոլիստների, որոշումներ կայացնի և նոր թիմ կառուցի»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը՝ հղելով Canal+-ին:
Զիդանը գլխավորում էր «Ռեալը» 2016-18թթ.: Մարտի կեսերին հայտարարվեց իսպանական ակումբ նրա վերադարձի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը