
«Բարսելոնան» դիտարկում է երեք դարպասապահի՝ Սիլեսենի փոխարեն

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ամառային տրասֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենից:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել դարպասապահին 30 մլն եվրոյով, ինչը կազմում է պայմանագրով նախատեսված նրա հրաժարագնի կեսը: Տվյալ պահին Սիլեսենը չունի հստակ առաջարկներ, բայց «Բարսելոնայում» ենթադրում են, որ նա կորոշի հեռանալ, եթե մեծ ակումբում խաղալու հնարավորություն ստանա:
Որպես հոլանդացու փոխարինող՝ «Բարսելոնան» դիտարկում է երեք դարպասապահի՝ Անդրե Օնանա («Այաքս»), Կոեն Կաստելս («Վոլֆսբուրգ»), Պաու Լոպես («Բետիս»):
29-ամյա Սիլեսենն «Այաքսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին, 13 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում և բաց է թողել 7 գնդակ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը