Ջո Բայդենը և Բեռնի Սանդերսը առաջատարներն են Այովայում դեմոկրատների հարցման արդյունքներով. The HilI
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը առավել մեծ ժողովրդավականություն են վայելում Այովայի նահանգի դեմոկրատ ընտրողների շրջանում, որտեղ 2020 թվականի փետրվարի 3-ին անցկացվելու են ԱՄՆ-ում առաջին նախնական ընտրությունները: Այդ մասի հայտնել է The HilI թերթը՝ վկայակոչելով հարցման արդյունքները, որն անցկացվել է Emerson Polling հետազոտական ծառայության կողմից:
Ջո Բայդենի թեկնածությունը, որն առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախընտրական պայքարին մասնակցելու մտադրության մասին, պաշտպանել է հարցման մասնակիցների 25 տոկոսը, իսկ Բեռնի Սանդերսինը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն էր 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար՝ 24 տոկոսը:
Ժողովրդականության ցուցանիշով երրորդ տեղում 11 տոկոս աջակցության մակարդակով հայտնվել է Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը: Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալ Հարիսին պատրաստ է պաշտպանել հարցվածների 10 տոկոսը, իսկ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին՝ 9 տոկոսը:
Այովայի նահանգում Դեմոկրատական կուսակցության 249 անդամների շրջանում հարցումն անցկացվել է մարտի 24-ին: Ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում է 6,2 տոկոս: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին:
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: