Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33.000 մարդ վարակվել է կարմրուկով

Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ է վարակվել կարմրուկով: Այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնի մամուլի ծառայությունը:

«2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի մարտի 22-ը 32 հազար 939 ուկրաինացիներ են հիվանդացել կարմրուկով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության նվազեցման հիմնական գործոնը պատվաստումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031