Էրերան մոտ է ՊՍԺ տեղափոխությանը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ա. Էրերան կարող է ամռանը տեղափոխվել ֆրանսիական Լիգա 1:
Ինչպես հաղորդում է Marca-ն, 29-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ: Ֆրանսիական ակումբը բասկ ֆուտբոլիստին առաջարկում է շաբաթական 173 հազար եվրո աշխատավարձ, ինչը զգալիորեն բարձր է «Մանչեսթեր Յունայթեդում» ստացած նրա աշխատավարձից: Կողմերը մոտ են համաձայնությանը:
Հիշեցնենք, որ ամռանը լրանում է Էրերայի պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ, ուստի, համաձայնություն ձեռք բերելու դեպքում նա ՊՍԺ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը