Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը բարձրագույն կրթություն չունի. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի նկատողությունը կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչին՝ խնդրելով հետևել գործընթացի օրինականությանը։

Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։

Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ՝ խիստ նկատողությունը․․․

Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարը ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն և հետևաբար նաև Հանրային ծառայության մասին օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։
(Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում է քաղաքապետարանի կայքից)։

Այսօր դիմել եմ քաղաքապետին՝ պարզելու բոլոր հիմքերը թե՛ բաժնի պետին նկատողություններ տալու, թե՛ վ/շ ղեկավար նշանակելու վերաբերյալ»։

Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի…

Gepostet von Դավիթ Խաժակյան am Donnerstag, 21. März 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս